ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ

Հեռախոսազրույց եմ ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ՝ Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Շարունակելով Դուբրովնիկի համաժողովի քննարկումը՝ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-բուլղարական զարգացող գործընկերությանը և երկկողմ քաղաքական երկխոսությանը»,- գրել է Միրզոյանը։