Առողջապահության նախարարության ծախսերը՝ համավարակով պայմանավորված

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ 

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1   Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 6.242.020.048 
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 1.513.769.534
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 82.348.723
4 Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում 75.723.200
5 Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար 187.973.800
6 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 41.680.869
7 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 2.587.830.583
8 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 74.058.594
9 Բժշկական կենտրոնների վերանորոգում 168.667.139
10 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 185.891.536
11 Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ 10.931.300
  Հանրագումար 11.170.895.326