Հայ գերիների սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ հայ գերիներին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութն Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել:


«Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու:


Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք:
Սա ադրբեջանական հայատյացության քաղաքականության բաղկացուցիչ մաս է»,- գրել է Թաթոյանը։