Valneva ֆրանսիական ընկերությունը հաջողությամբ Է փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Valneva ֆրանսիական կենսատեխնոլոգիական ընկերությունը, որն զբաղվում Է վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի մշակմամբ եւ առեւտրայնացմամբ, ապրիլի 6-ին հայտարարել Է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի փորձարկումների դրական արդյունքների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Valneva ընկերությունը, որը մասնագիտանում Է վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստանյութերի մշակման եւ առեւտրայնացման բնագավառում, այսօր հայտարարել Է COVID-19-ի դեմ իր ապակտիվացված թեկնածու-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դրական արդյունքների մասին»,-ասվում Է ընկերության մամուլի տեղեկագրում: Նշվում Է, որ կլինիկական փորձարկումների երրորդ փուլը կարող Է սկսվել ապրիլի վերջին: Հետազոտություններին մասնակցել Է 18-ից մինչեւ 55 տարեկան 153 չափահաս քաղաքացի: Ընկերության տվյալներով՝ պատվաստանյութից հետո մասնակիցների ավելի քան 90 տոկոսի մոտ առաջացել Է հակամարմինների զգալի մակարդակ:

«Պարզվել Է, որ VLA2001 պատվաստանյութն ընդհանուր առմամբ անվտանգ Է եւ կլինիկական փորձարկումների մասնակիցներն այն լավ են տարել… Կողմնակի ազդեցությունների մեծամասնությունը եղել են թեթեւ կամ չափավոր, եւ միայն մասնակիցներից երկուսն են հայտնել ավելի լուրջ ազդեցությունների մասին, ինչպիսիք են գլխացավը եւ հոգնածության զգացողությունը»,-նշվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: