«Ազատություն» – Դատարանն արգելել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանին խոսել անգամ 13 տարեկան երեխայի հետ: Բանտից տարածած ուղերձում նախկին պատգամավորն իր նկատմամբ կիրառվող վերաբերմունքը որակել է «անմարդկային և ցնցող»:
«Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից», – բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչը:
«Էն հոգեբանական տրավման, որ ինքը պատճառում է եդ երեխային, որևէ ռեաբիլիտացիայի ենթակա չի լինելու», – «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյան:
Փաստաբանը նաև ահազանգում է ձերբակալվող, ապա կալանավորվող անձանց նկատմամբ կիրառվող անմարդկային պրակտիկայի մասին, ինչի միջով անցել է նաև 46-ամյա Արեգնազ Մանուկյանը: Սողոյանը նշում է, որ վաղ առավոտյան ներխուժելով ձերբակալվողի տուն՝ իրավապահները թույլ չեն տալիս, որ անձը իր հետ հագուստ ու սնունդ վերցնի, և մի ամբողջ օր սոված, առանց հանգուստի տառապում է հակահիգիենիկ պատժախցերում:
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով: Ավելին՝ սկզբնաղբյուրում



















