Երեկ զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով. «Ազատություն»

Երեկ զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով. «Ազատություն»
Երեկ զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով. «Ազատություն»

Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանի մահվան հանգամանքները դեռ չեն հրապարակվում։ Այսօր դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը մահացել է որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից, կրակոցը արձակվել է ադրբեջանական կողմից։ Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը […]

Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանի մահվան հանգամանքները դեռ չեն հրապարակվում։

Այսօր դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը մահացել է որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից, կրակոցը արձակվել է ադրբեջանական կողմից։ Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործի քննությունից ելնելով այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում։

Գարիկ Իսպիրյանը 19 տարեկան էր, դեպքը տեղի էր ունեցել երեկ ժամը 15-ի սահմաններում Ղարաբաղի արևելքում գտնվող սահմանային հենակետում։

Զոհված զինծառայողը քիչ առաջ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրվել։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սա սովորական միջադեպ չէր, այդ պատճառով էլ զինծառայողին պարգևատրել են։

«Այստեղ կա մանրամասներ, որոնք չպետք է հրապարակվեն: Սա ռազմական ոլորտին է առնչվում: Դրա համար պիտի ուղղակի ընդունենք այն, ինչ կա: Եվ պետք է նաև մտապահենք մեկ բան, որ որևէ մի զինվորի կամ սպայի, կամ զինծառայողի ընդհանրապես չի շնորհվում այս կամ այն պարգևը առանց հիմքի», – նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով http://www.azatutyun.am/content/article/26733278.html