Միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ Ադրբեջանը սովորաբար հայկական դիրքերից կրակոցների մասին կեղծ լուրերը միշտ տարածում է այն դեպքում, երբ նոր սադրիչ հարձակում է նախապատրաստում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում.

«Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանը: