Գյուղացիների 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ. նախարարը կարևորեց ոչ գյուղատնտեսական աշխատանքների ստեղծումը գյուղում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ գյուղացիների ընդամենը 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, գյուղական վայրերի բնակչության համար պետք է ստեղծեն ոչ գյուղատնտեսական աշխատանքներ, գյուղացիներն էլ իրենց փոքր հողակտորները պետք է տան այն մարդկանց, որոնք պլանավորում են խոշոր գյուղատնտեսությամբ զբաղվել: Նախարարը նման տեսակետ հայտեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Պարոն Քերոբյան, դուք որպես նորանշանակ նախարար՝ տնտեսության որ ոլորտն եք համարում առաջնահերթություն, օրինակ՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և այլն: Ձեզ համար սահմանե՞լ եք արդեն գերակայությունները:  

-Մի քանի գերակա ոլորտ կա: Գյուղը և գյուղատնտեսությունը տարբեր բաներ են: Գյուղատնտեսությունը գյուղի միայն մի մասը պետք է լինի: Որպեսզի մենք ունենանք արդյունավետ գյուղատնտեսություն, մեզ պետք է, որ գյուղում գյուղացիների ընդամենը 10 տոկոսը զբաղվի գյուղատնտեսությամբ, մյուս բոլորի համար մենք պետք է ստեղծենք նոր՝ ոչ գյուղատնտեսական աշխատանքներ: Դրա համար շատ լավ հնարավորություն կա, որովհետև հիմա բազմաթիվ ընկերություններ հեռավար կամ կիսահեռավար են աշխատում: Օրինակ, Call center-ի աշխատակիցները չեն գալիս, նստում մի տեղ, այլ մարդիկ տնից աշխատում են: Այս պարագայում ոչ մի նշանակություն չունի՝ այդ մարդը նստած է Երևանում, թե, օրինակ, Մարալիկում:

Եվ, ընդհանրապես, գործատուի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է, երբ այդ մարդը նստած է, օրինակ, Մարալիկում, քանի որ այն աշխատավարձը, որը Երևանում միջին աշխատողին չի գոհացնում, կարող է համարվել շատ լավ աշխատավարձ Մարալիկում մի մարդու համար, որը նոր է ավարտել ԲՈՒՀ-ը կամ նույնիսկ չի էլ ավարտել: Մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ քննարկում ենք վերապրոֆիլավորումը մարդկանց՝ դեպի IT ինդուստրիա: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։