Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արմեն Դանիելյանին

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել են, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։

Դատարանը, լսելով երկու կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 3-ին, ժամը 10։00-ին։