Սկեսուրի կողմից խոշտանգված հարսի հարազատների պատասխանը՝ նախկին խնամիների հայտարարությանը

Սկեսուրի կողմից խոշտանգված հարսի հարազատների պատասխանը՝ նախկին խնամիների հայտարարությանը
Սկեսուրի կողմից խոշտանգված հարսի հարազատների պատասխանը՝ նախկին խնամիների հայտարարությանը

Այս պահին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ բողոքի ակցիա է տեղի ունենում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից, իսկ դատարանում տեղի է ունենում Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի, որը, ըստ մեղադրող կողմի, հարսին դաժանորեն ծեծել է`արդուկով այրել է հարսի կրծքերն ու մեջքը, պատառաքաղով ծակծկել մարմինն ու ստիպել ուտել սկեսուրի հետ տված մաղձը: Դատարանի շենքի առջեւ բողոքի ակցիային են միացել Մարիամի հարեւաններն ու բարեկամները: Այստեղ ներկա են նաեւ մեղադրվող կողմի հարազատները, որոնք բավականին ագրեսիվ հայտարարություններ են անում` «Իրանց հիվանդ աղջկան տվել են մեր տղուն, ու չեն ասել, որ էրեսը դուրս ա տալիս: Իրանց թուղթ ու գիր անող աղջիկը…Փողի համար են անում էս ամենը»: Զիրոյանների հարազատները հայտարարում են, որ նկարներում, որտեղ պատկերված է Մարիամի` արդուկով այրված մեջքը, «սարքած գործ է», դա կնոջ մեջք չէ: Մեզ հետ զրույցում Մարիամի հայրն այդ հայտարարություններին ի պատասխան՝ վստահեցրեց, որ մինչեւ հիմա հետքերը մնացել են, եւ դա հերքել անհնար է:

Aravot.am-ի հետ զրույցում Մարիամի նախկին ամուսին Դավիդ Զիրոյանն ասաց, այս պահին ոչինչ չի ուզում խոսել, դատական վճռից հետո, ինքը փաստերով հանդես կգա: Մեր այն հարցին, արդյոք մարդկայի՞ն է Մարիամին խոշտանգել նրա համար, ինչ է թե`դեմքին բշտիկներ են հայտնվում, Դավիդն ասաց. «Էդ ինքն ա իրան վառել, որ մեզանից կվարտիրա ու փող պահանջի»: Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսնու այս պնդումներին, Մարիամի ծնողներն ու քույրն ասացին. «Առնվազն հոգեկան պետք է լինի մարդը, որ ինքն իր կրծքերը արդուկով այրի: Բա Մարիամն ինքն իրա քիթը ո՞նց ջարդեց, իրենք տանը չէի՞ն, որ Մարիամն ինքն իրան վառում էր, բա թող ասեին, աղջիկ ջան, էդ ինչ ես անում: Կամ, որ մաշկային հիվանդություն ուներ, թող հետ ուղարկեին, ոչ թե պահեին՝ տանջամահ անեին»: Մարիամի հարազատների պատմելով, երբ օդանավակայանում հանդիպեցինՄարիամին` չճանաչեցին, այն աստիճան դեմքը խոշտանգված էր.« Ամբողջ գյուղում հարգված ընտանիք է, շատ համեստ ու խելոք աղջիկ է միշտ եղել Մարիամը»: Դատարանի շենքի առջեւ Մարիամի մայրը մի քանի անգամ վատացավ` նախկին խնամիների կողմից լսվող ագրեսիվ հայտարարությունների պատճառով:Կարդալ ավելին