Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը

Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։ Այդ մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ինչպես գիտեք, տիկին Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում իր գործունեությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար։

Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։

Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցել, և, իհարկե, առաջիկայում կշարունակենք պահպանել մեր քննարկումների այս ձևաչափը», – հայտարարել է վարչապետը։