Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը բավարարում է տարածաշրջանային շահերը. Բայրամով

Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավար հանրապետության ցամաքային ճանապարհով միացնելը բխում է տարածաշրջանի երկրների շահերից։

Ինչպես գրում է Վրաստանի առաջին ալիքը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը։ «Սա պատմական քայլ է Նախիջևանի և Ադրբեջանի տարածքների ցամաքային միավորման ուղղությամբ։ Դա կարևոր է նաև տարածաշրջանի ապագա տնտեսական զարգացման համար»,- ասել է Բայրամովը։

Նա ասել է, որ այս եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկը նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ արված կետն է, որը հաստատում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հարաբերությունները Ադրբեջանի հիմնական մասի հետ։

«Հայտարարության ստորագրումից հետո այս դրույթը, որից հայկական կողմը փորձել է խուսափել տնտեսական առումով, իրականում համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին»,- ասել է Բայրամովը։