Արթուր Վանեցյանը քարոզարշավի 2-րդ օրը երկրից մեկնել է․ Factor.am

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քարոզարշավի երկրորդ օրն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր, գրում է Factor.am-ը:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: Նշենք, որ քիչ առաջ համացանցում Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ Արթուր Վանեցյանի հետ ինքնաթիռի սրահում է:

Խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ թե որ երկիր է մեկնում Արթուր Վանեցյանը՝ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հրաժարվեց մանրամասնել: Արսեն Բաբայանը նշեց, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ: