Այս պահին գնահատվում են սոցիալական կարիքները, որպեսզի արցախցիներին օգնենք Արցախում. Զարուհի Բաթոյան

Զառա Բաթոյան

«Արցախցիներին օգնել Արցախում.

հարգելի՜ հայրենակիցներ,

մենք մշտական կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի աջակցությունը հասցեական կազմակերպենք:

Այս պահին գնահատվում են սոցիալական կարիքները, որոնք պետք կլինի բավարարել, որպեսզի արցախցիներին օգնենք Արցախում: Խնդրում եմ մտածել այս ուղղությամբ և քայլերը ձեռնարկել այս սկզբունքով:

Հետևեք պաշտոնական հաղորդագրություններին. եթե աջակցության անհրաժեշտություն լինի, կտեղեկացնենք»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: