Այսօրվանից պատվաստումներ կիրականացվեն նաեւ Երևանի պետական համալսարանում․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

«Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաների մասնագիտական բժշկական խումբն այսօրվանից պատվաստումներ կիրականացնի Երևանի պետական համալսարանում:

Դասախոսներն ու նաև ուսանողները կարող են պատվաստվել հենց տեղում՝ գիտական խորհրդի նիստերի դահլիճում: Պատվաստման երկրորդ դեղաչափն է ստացել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:

Հետագայում պատվաստող խումբը կտեղակայվի ԵՊՀ շենքի դիմաց՝ որպես պատվաստման շրջիկ կետ»: