Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել Է 1 077-ով

 Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել Է 1 077-ով: Մահացել Է ութ մարդ:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակաման 293 321 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 442 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 279 831 հիանդ, Մահացել Է 3 916 մարդ:

Մեկ օրում կատարվել Է 31 645 թեստ, այդ թվում 20 727-ը՝ հակագեների եւ 10 918-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ:

Ախտահարման ցուցանիշը. մեկ օրում 3,4 տոկոս, վերջին 14 օրը՝ 2,77 տոկոս, վերջին յոթ օրը՝ 2,04 տոկոս:

Պատվաստում Է կատարել 26 427 մարդ, այդ թվում վերջին օրը՝ 1 504 մարդ:

Այժմ կարանտինում Է գտնվում 331 մարդ, ստացիոնարներում՝ 2 720, քովիդ-հյուրանոցներում՝ 400 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik -ը: