Մահվան ելքով վթար Սարդարապատ-Նորապատ ճանապարհին

Ապրիլի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդ Գոռ Հակոբյանը մահացել է, իսկ «Ռենջ Ռովերի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։