Կառավարությունը քննարկում է փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը

Կառավարությունը քննարկում է փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նույնիսկ փակ տարածքներում  ոչ թե պարտադիր կլինի, այլ խորհուրդ կտանք կրել դիմակ»,- ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը պահպանվելու դեպքում որոշ սահմանափակումներ կհանվեն, սակայն որոշ հաստատություններում, օրինակ` բժշկական կենտրոններում, դիմակ կրելը կմնա պարտադիր: