ԳազանNews. Բոլոր թողարկումները

«ԳազանNews»-ը Հայաստանում իր ձևաչափով եզակի հումորային-երգիծական մեդիա նախագիծ է, որը հասարակական նշանակության թեմաները ներկայացնում է կենդանիների կերպարների միջոցով՝ համադրելով հումորը, արվեստն ու լրագրությունը։

Նախագծի գլխավոր հերոսները՝ արջուկ Բմբուլն ու այծիկ Այծեմնիկը, հումորի և երգիծանքի միջոցով անդրադառնում են քաղաքական, սոցիալական և հանրային այլ խնդիրների՝ բարդ ու զգայուն թեմաները ներկայացնելով լայն լսարանի համար հասկանալի և մատչելի ձևով ու խրախուսելով քննադատական մտածողությունը։