Մեկնարկել են Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը

FLY BAGHDAD ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 23-ից մեկնարկել է Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flybaghdad.net կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,-տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների» հաղորդագրությունը: