Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախի ժողովրդին

Նորվեգիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած Արցախի խաղաղ բնակչությանը 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն տրամադրելու որոշում են կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը:

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին դրդել են լքել իրենց տները և մեծ տառապանք են բերել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի նրանց, ում առավել մեծ չափով է վնասել այս հակամարտությունը»,- նշել է նախարարությունը:

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և դարձյալ սկսել բանակցությունները:

«Նորվեգիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որոնք ուղղված են հարցի խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- նշել է նախարարը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից ԱդրբեջանիԹուրքիայի և վարձկանահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամհոկտեմբերի 10-ին Ռուսաստանիհոկտեմբերի 18-ին Ֆրանսիայիհոկտեմբերի 26-ին ԱՄՆի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասինսակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանքձեռնարկել դիվերսիոն գրոհներհրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։