Մահացել է ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը

Կյանքից հեռացել է ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող «Հայոց պատմություն» մասնագիտական խորհրդի անդամ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից:

«ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը իր անսահման վշտակցությունն է հայտնում ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող «Հայոց պատմություն» մասնագիտական խորհրդի անդամ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, սիրելի գործընկեր Արտակ Մովսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, գործընկերներին և ընկերներին»,- հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Արտակ Մովսիսյանը 1990-1994 թթուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, այնուհետև 1994-1997 թթշարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում:

1991-1997 թթ. նա աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում որպես գիտաշխատող, 1997-2019 թթՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, եղել է գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող:  1998-2016 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, ինչից հետո
2016-2019 
թվականներին՝ ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր: