«Մարդը Քոչարյանի օրոք «դատել» է, Սերժի օրոք «դատել» է, Նիկոլի օրոք «դատում» է». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արդեն մեկ տարուց ավելի է, որ խոսում եմ դատական համակարգի բարեփոխումների տապալման վտանգի մասին։ Չասե՛ք՝ չենք ասել։ Կետ առ կետ հրապարակային մատնացույց ենք արել այն բոլոր խորքային խնդիրները, որոնք գոյություն ունեն, որոնք ենթակա են արմատական փոփոխության։

Եվ այժմ այն գործունեությունը, որն իրականացվում է դատաիրավական համակարգի բարեփոխումների անվան տակ, որևէ աղերս չունի հասարակության պատկերացումների և սպասելիքների հետ, առավել ևս, որ դրանք առարկայորեն չեն կարող որակական փոփոխություններ բերել։
Լսե՛ք, մենք դատական համակարգում ունենք դատավոր կամ դատավորներ, ովքեր 1999 թվականից մինչ օրս քննում են քաղաքական հնչեղություն ստացած գործեր։

Պարզ ասած, մարդը Քոչարյանի օրոք «Դատել» է, Սերժի օրոք «Դատել» է, աթոռից չընկնեք՝ Նիկոլի օրոք «Դատում» է․․․

Եվ ի՞նչ, գործող իշխանության կողմից առաջարկվում է այդ դատավորի աշխատավարձը բարձրացնել 50 տոկոսով, իսկ հասարակությանն այն հրամցվում է որպես բարեփոխում։ Լու՞րջ եք ասում։

Սա տապալում է, և սրա քաղաքական պատասխանատվությունը կրում եք Դուք, պարո՛ն վարչապետ»։