«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է։ Պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա դատարանը կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
«Դատական նիստից հետո տիկին Մանուկյանը կգնա տուն»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Սողոյանը:
Հիշեցնենք՝ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9-ին և ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով։ Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում։
Օգոստոսի 18-ին հայտարարվել էր նրա գործով նախաքննության ավարտի մասին։ Սեպտեմբերի 8-ին դատարանը ևս մեկ ամսով երկարացրել էր Մանուկյանի կալանքը։



















