ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտակարգ նիստում քննարկել ԼՂ իրադրությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին գումարել հրատապ դռնփակ խորհրդակցություններ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը:

«Քննարկումն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի երեքշաբթի օրը՝  դռնփակ խորհրդակցության ձևաչափով», – նշել է աղբյուրը:

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ հանդիպումը նախաձեռնել են եվրոպական մի շարք պետություններ: 

Խորհրդակցության ձևաչափը ենթադրում է, որ ներկա են լինելու միայն Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների դիվանագետները՝ առանց հակամարտության կողմերի: