Հաշվեքննիչ պալատի նախագահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ Factor.am

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից բնակարանը չհայտարարագրելու մասին նյութերը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուղարկել է դատախազություն։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հարուցվել է քրեական գործ․ թե որ հոդվածով, ՀՔԾ-ից հրաժարվեցին մեկնաբանել։

Factor.am-ի տեղեկություններով՝ Յոլյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը):