Առաջընթաց, եկամուտներ, հաջողություններ ու ձախողումներ. ի՞նչ է խոստանում Սև օձի տարին քաղաքական գործիչներին

Առաջընթաց, եկամուտներ, հաջողություններ ու ձախողումներ. ի՞նչ է խոստանում Սև օձի տարին քաղաքական գործիչներին
Առաջընթաց, եկամուտներ, հաջողություններ ու ձախողումներ. ի՞նչ է խոստանում Սև օձի տարին քաղաքական գործիչներին

2013 թվականը՝ Սև ջրային օձի տարին, ըստ արևելյան օրացույցի, գեղեցիկ ապագայի մասին մտածելու ժամանակն է:
Ինչպես նշված է հորոսկոպում, «Սև ջրային օձը իմաստուն է և խոհեմ»: 2013-ին նա կենդանակերպի բոլոր նշանների տակ ծնվածներին տալիս է մեծ հնարավորություն փոխելու իրենց կյանքը՝ նետել հին մաշկը և կյանքը նոր էջից սկսել:
Համաստեղության տարբեր նշանների տակ ծնված քաղաքական գործիչներին ջրային օձը նույնպես փոփոխություններ և նորություններ է խոստանում:

Խեցգետնի համաստեղության տակ ծնված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար այս տարին բավականին հաջող կլինի: Տարվա հենց առաջին կեսին կբացահայտվեն նրա անձի նոր կողմերը, որոնք խիզախության և վճռականության հետ մեկտեղ կնպաստեն առաջընթացին մասնագիտական ոլորտում: Ջրային օձը զգուշացնում է, որ չպետք է հավատալ այն մարդկանց, ում հանդեպ վստահություն չկա, նրանք կարող են անհաջողություններ բերել:

Չնայած տարվա առաջին վեց ամիսների ընթացքում բացասական պահերին, տարին ընդհանուր առմամբ հաջող կլինի Ռոբերտ Քոչարյանի համար: Կույսի համաստեղության տակ ծնված ՀՀ երկրորդ նախագահը Ջրային օձի տարում պետք է պատրաստ լինի իր աշխատավայրի կամ բնույթի ցանկացած փոփոխության:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով համաստեղությամբ Այծեղջյուր է, 2013-ին ավարտին կհասցնի նախկինում սկսած ծրագրերն ու նախագծերը, ինչը նրան մեծ եկամուտ կբերի: Տարբերվելու ձգտման պատճառով առաջին նախագահի մոտ հնարավոր են խնդիրներ գործընկերների հետ, այդ իսկ պատճառով Ջրային օձը հուշում է զգույշ լինել և վերլուծել յուրաքանչյուր քայլը:

Համաստեղությամբ Ջրհոս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի համար 2013-ը կլինի նոր գաղափարների և տեխնոլոգիաների տարի, ինչը ձեռքբերումներ կբերի մասնագիտական ոլորտում և առաջընթացի խթան կհանդիսանա:

Կենդանակերպով Աղեղնավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար Ջրային օձի տարում և´ դրականը, և´ բացասականը հավասարակշռված կլինեն: Եթե տարվա առաջին հատվածում նրան կհետևեն

անհաջողություններ, ապա հուլիսից հետո նրան լավագույն արդյունքներ են սպասում:

Կարիճի համաստեղության նշանի տակ ծնված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և 2013-ի նախահագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Րաֆֆի Հովհաննիսյանին Ջրային օձը տարվա առաջին երկու ամիսներին խոստանում է հաջողություններ կարիերայի ընթացքում: Սակայն տարվա ընթացքում կարող են այնպիսի իրավիճակներ ստեղծվել, որոնք ժամանակավոր խնդիրներ կառաջացնեն, այդ իսկ պատճառով Ջրային օձը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ է տալիս զգույշ լինել և ռիսկի չդիմել:

Կենդանակերպի նշանով Կշեռք, ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով այս տարի առաջադրել է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար, 2013-ին կկարգավորի իր սոցիալական հարաբերությունները և ձեռք կբերի նոր ընկերներ: Սև ջրային օձը հուշում է նրան ամբողջությամբ կենտրոնանալ աշխատանքի վրա մասնագիտական ոլորտում առաջընթացի համար և զգուշություն ցուցաբերել ներդրումներ կատարելիս:

Կազմեց Լիլիթ Առաքելյանը

© Medialab.am