Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Դելիում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովից առաջ ունեցած ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր երկրի նկատմամբ գործադրվող ճնշումը հասել է «կրիտիկական և վտանգավոր» փուլի։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

«Վերջին տարիներին Իրանը ենթարկվել է ծանր պատժամիջոցների, իսկ վերջին ամիսներին այդ ճնշումը հասել է կրիտիկական և վտանգավոր փուլի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո», – ասել է նա։

Փեզեշքիանը հավելել է, որ «աշխարհն այսօր անցնում է աննախադեպ բարդ շրջանի միջով»։

Օգոստոսի 24-ին ԱՄՆ-ը Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ տնտեսական ճնշման արշավի շրջանակում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։

ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։