Իջևանում առաջատար է ՔՊ-ն

Մինչ այս պահը հաշվարկված արդյունքներով՝ Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բացարձակ առաջատար է: Այդ մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 4322 ձայն, «Հայ Յեղափոխական Դանակցություն» կուսակցությունը՝ 825 ձայն:

Նշենք, որ Իջևանում ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը, իսկ ՀՅԴ ցուցակը՝ Վահան Ղազումյանը: