«Բախումներից խուսափելու նպատակով բոլոր կողմերին կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին»․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Հանրապետությունում ստեղծվել է լարված ու բախումնավտանգ իրավիճակ:

Բախումներից խուսափելու, ինչպես նաև դրանց դեպքում հետագա անցանկալի զարգացումները չեզոքացնելու նպատակով բոլոր կողմերին կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին: Այդ մարմնի մեջ առաջարկում ենք ընդգրկել երկուական ներկայացուցիչներ 17 կուսակցություններից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, Իմ քայլը դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ