Հույս ունեմ, որ բելառուսական կողմը կխուսափի ՀՀ-ի վերաբերյալ որևիցե գնահատական տալուց. Արմեն Գրիգորյան

Հայաստանը համապարփակ արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Լուկաշենկոյի ասածների մասով արձագանքել են Ազգային ժողովի պատգամավորները, Արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Դրա մասին նաև փետրվարի 9-ին Ազգային ժողովում խոսվել է: Կարծում եմ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ` հայ ժողովրդի և բելառուս ժժողովրդի միջև»,- ասաց Գրիգորյանը: