Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ

Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ
Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ

Փետրվարի 2-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպեց Ցյուրիխում ընթացող շախմատի սուպերմրցաշարին մասնակցող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: 

ՀՀ դեսպանի անունից Լևոն Արոնյանի պատվին կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Գլխավոր քարտուղար Գ. Հովհաննիսյանը, սուպերմրցաշարի կազմակերպիչներ, գլխավոր հովանավոր` «Միջազգային Հեմոլոգիական լաբորատորիաներ» կոնցեռնի սեփականատեր Օ. Սկվորցովը, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, պատվո հրավիրյալներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցյուրիխի մրցաշարի Լ. Արոնյան – Հ. Նակամուռա շախմատային պարտիայի առաջին խորհրդանշական քայլը կատարեց Շառլ Ազնավուրը: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am