Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի հայրենակիցներ,
Աշխարհում՝ վերջին 7 օրերի ընթացքում, Covid 19 դեպքերի աճ է նկատվում 19%-ով, իսկ մահվան դեպքերը ավելացել են 5%-ով: Հայաստանում, վերջին 14 օրերի ընթացքում, վարակի փոխանցման բազային վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը փաստում է վարակի տարածման ինտենսիվացման մասին։