Սիսիանում ոստիկանությունը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ․ Ահազանգում է պատգամավորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Սիսիանում ոստիկանության ծառայողների կողմից բռնություն իրառելու մասին։

«Հատուկ նոր ոստիկանապետի համար։
Սիսիանում ոստիկանությունը (մասնակից է նաև միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը) բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու են ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածներից երկուսը հոսպիտալացվել են։ Ըստ տեղեկությունների, նրանցից մեկի ծնոտը ջարդել են։
Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։ Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։
Զբաղվեք այս խնդրով։
Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։
Ափսոս՝ Սիսիանում չեմ…
Հիմա նաև պաշտոնական գրություն կուղարկեմ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։

Ոստիկանությունից արձագանքելով պատգամավորի հայտարարությանը տեղեկացրել են, որ ոստիկանապետի հանձնարարության ծառայողական քննություն կիրականացվի՝ պարզելու կատարվածի հանգամանքները։