Սա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից․ Մարկ Ռուֆալոն՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին

Աշխարհահռչակ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամին՝ նշելով, որ դա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ռուֆալոն գրել է X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում՝ կիսվելով աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գրառմամբ, որում վերջինս կիսվել էր իր և ամերիկահայ հայտնի բժիշկ էրիկ Էսրաիլյանի հոդվածով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։«Սա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից»,- գրել է Ռուֆալոն։