Սեմյոնովկա ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին Հ-53, Սեմյոնովկա ավտոճանապարհը (կմ 13,7) միակողմանի երթևեկելի է։

Վերոնշյալ հատվածում վթարվել էր բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել էր բիտումի արտահոսք, և ճանապարհահատվածն երկկողմանի փակ էր։