«Սա պարզապես գողություն է, գրապահանտություն, որ բերելու է Մայդանի, սա՞ եք ուզում». Հրանտ Բագրատյան

«Սա պարզապես գողություն է, գրապահանտություն, որ բերելու է Մայդանի, սա՞ եք ուզում». Հրանտ Բագրատյան
«Սա պարզապես գողություն է, գրապահանտություն, որ բերելու է Մայդանի, սա՞ եք ուզում». Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց, որ ոչ թե գազային պայմանագրերն են հակասում Հայաստանի Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունն է հակասում այդ պայմանագրերին: 

Նույնն, ըստ Բագրատյանի, կարելի է ասել նաև Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի մասին՝ ոչ թե կուտակային բաղադրիչն է հակասում Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը՝ կուտակայինին:

«Ներդրվելու է մի համակարգ, որը արդյունավետ չէ, տնտեսական հորիզոնը 10 տարուց այն կողմ չի անցնում: Ես կարող եմ ձեզ պարտք տալ 10 տարով, բայց 40 տարով չեմ կարող: Ենթադրենք, ձեզ 69 թվին 300 ռուբլի պարտք էի տվել, հիմա ո՞նց պիտի հետ վերադարձնեիք»,- հացադրում արեց Հրանտ Բագրատյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ բարեփոխումը պետք է տեսանելի ու շոշափելի լինի, այնինչ սա արկածախնդրություն է:

«Վերացրեք էս բանը: Ի՞նչ եք դուք ուզում, եթե տրամաբանված հիմք ունեք, բերեք, սա պարզապես գողություն է, գրապահանտություն, սա բերելու է Մայդանի, սա՞ եք ուզում: Աշխարհում ոչ մի տեղ չկա, Չիլիում էլ չկա, Էստոնիայում էլ չկա այդ համակարգը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

© Medialab.am