Սիրիացի վարձկանը հաստատել է ԼՂ հակամարտության գոտում պատերազմին գրոհայինների մասնակցությունը

Հեղինակ MediaLab

Սիրիայի զինված ուժերի զինվորները ձերբակալել են թուրքամետ գրոհայինների, որոնք հարցաքննության ժամանակ պատմել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող պատերազմին իրենց խմբավորումների մասնակցության և կորուստների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  արաբական «Ալ Հադաս» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում ձերբակալված Ամին Իմադ Էս-Սայիդը պատմել է, որ ինքը «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, մինչ այդ եղել է Սիրիայի ազատ բանակում: Նա պատրաստություն է անցել Աֆրինում թուրք հրահանգիչների ղեկավարությամբ, ամսական 350 թուրքական լիրա (50 դոլար) աշխատավարձ է ստացել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող  պատերազմում «Սուլթան Մուրադի» գրոհայինների մասնակցության մասին հարցին ի պատասխան հայտնել է, որ գրոհայիններին հավաքագրում են տարբեր խմբավորումներից:

«Նրանց հազարներով Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, գործուղումը ՝ 3 ամիս, վճարում են 2000 դոլար, իսկ Լիբիայում գործուղման արժեքն է 1500 դոլար , ժամկետը ՝ 6 ամիս»,- նշում է սիրիացի վարձկանը:

Էս-Սայիդը պատմել է նաև հայկական զորքերի հետ մարտերում գրոհայինների մեծ կորուստների մասին:

Մանրամասները՝ այստեղ