Փոխհամաձայնությունների գալու հնարավորություն ունենք․ Ավինյանը՝ գերիների վերադարձի հնարավորության մասին. տեսանյութ

Կարող եմ ասել, որ գերիների վերադարձի ուղղությամբ գործընթացը շարունակական է, ինչպես տեսել ենք գործընթաց կար, կա և շարունակելու է լինել: Այս մասին այսօր՝ հունիասի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գրում է Factor.am-ը։

«Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ գործընթացներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով նույնպես մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- նշեց Ավինյանը:

Անդրադառնալով հարցին, թե առաջիկայում սպասե՞նք գերիների վերադարձի, նա արձագանքեց. «Եկեք այդ հատվածով որևէ մեկնաբանությունն նորից չանեմ»: