Կառավարության գործընկերներիս կոչ եմ անում քայլեր ձեռնարկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ. Արսեն Թորոսյան

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները իհարկե հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։

Ժամանակին առողջապահության նախարարությունը հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ (բացառությամբ պետական տոների ժամանակ պետական կառույցների կողմից կազմակերպվող հրավառությունների), ինչը սակայն հետագայում ընթացք չստացավ, քանի որ վրա հասավ կովիդի համաճարակը և մեր առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխվեցին։

Գործադրի իմ գործընկերներին կոչ եմ անում արագ ընթացք տալ այդ նախաձեռնություններին, որպեսզի թե՜ մեր երկրում երեկոները ավելի հանգիստ ու անաղմուկ լինեն, թե՜ խուսափենք նման դժբախտ պատահարներից։Հ.Գ. հուսամ այս պատահարից զոհեր և տուժածներ չենք ունենա»: