Արման Մուսինյան. Երկխոսությունը իմիտացիայի վերածելու փորձը աշխատելու է իշխանությունների դեմ

Արման Մուսինյան. Երկխոսությունը իմիտացիայի վերածելու փորձը աշխատելու է իշխանությունների դեմ
Արման Մուսինյան. Երկխոսությունը իմիտացիայի վերածելու փորձը աշխատելու է իշխանությունների դեմ

Վաղը` օգոստոսի 4-ին Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ընդդիմության եւ իշխանության պատվիրակությունների թվով արդեն երրորդ հանդիպումը:
Ինչպես «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկցացրեց Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, «վաղվա հանդիպման ժամանակ տեղի կունենա օրակարգի քննարկում»:

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպմանը ընդդիմությունն ու իշխանությունները հաստատել էին բանակցությունների օրակարգը:

Արման Մուսինյանը «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ երեկ` օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը հստակորեն ցույց տվեց, որ «հասարակությունը լիարժեք աջակցում է Հայ ազգային Կոնգրեսին` երկխոսության գործընթացում»:

«Ինչպես նաեւ երեկ հստակ ազդանշան տրվեց իշխանություններին, որ երկխոսությունը իմիտացիայի վերածելու փորձը աշխատելու է իրենց դեմ»,- նշեց Մուսինյանը:

© Medialab.am