1992թ․ աղետալի ձմռանը, երբ Արցախը դարձյալ խուլ պաշարման մեջ էր, Ֆրանսիան մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ. Վահրամ Աթանեսյան

Հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը գրում է.

«1992թ․ աղետալի ձմռանը, երբ Արցախը դարձյալ խուլ պաշարման մեջ էր, Ֆրանսիան մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ։ Ինչպե՞ս։

Երբ Աղդամում մեքենաների ճանապարհը փակել են, Բեռնար Քուշները, որ, եթե չեմ սխալվում, այն ժամանակ Ֆրանսիայի կառավարության անդամ էր, անձամբ է նստել ղեկին եւ հասել Ստեփանակերտ։ Հայաստանում եւ Ադրբեջանում քանի՞ երկիր դեսպան ունի, քանի՞ միջազգային կազմակերպություն՝ ներկայացուցչություն։ Այդ երկրները եւ միջազգային կազմակերպություններն ընդունու՞մ են, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամ է։

Հրապարակային հայտարարություններով՝ այո։ Իսկ ինչու՞ չեն կազմակերպում ավտաշարասյուներ եւ իրենց դրոշների ներքո չեն շարժվում դեպի Ստեփանակերտ»: