Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին.Factor

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ փոխհրաձգության հետևանքով առնվազն մեկ վիրավոր ունենք, սակայն ՊՆ-ից հերքեցին այս տեղեկությունը։

Նշենք, որ նոյեմբերի 22-ին հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն էր սկսվել․ ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևանքով զոհվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը։ Իրավիճակը համեմատաբար կայունացել էր ժամը 19։30-ի սահմաններում։

Ամբողջական հոդվածը՝factor.am-ում։