Հայաստանը «մաքուրով սիրելու» մասին․ 39-ամյա Հակոբը որոշել է 20 տարի ամեն օր մեկ պարկ աղբ հավաքել.Factor

Հակոբ Միկոյանն արդեն մոտ 2 տարի է՝ «Մաքրապատում» արշավն է իրականացնում ու մաքրում Հայաստանի քաղաքների և գյուղերի փողոցները։

Երկիրն աղբից մաքրող Հակոբը պարբերաբար սոցցանցերով իր շուրջ է հավաքում համախոհների, ինչպես ինքն է ասում՝ միասին պատվաբեր գործն անելու համար։ «Անկախ նրանից՝ ինչ գործի կլինեմ և ինչ կարգավիճակով, ես պարտավորվում եմ 20 տարի ամեն օրվա կտրվածքով աղբ հավաքեմ։ Խոչընդոտների դեպքում՝ մեկ այլ օր կլրացնեմ օրական մեկ պարկ աղբ հավաքելու իմ որոշումը։

Մեծ հաշվով, ես աղբ չեմ հավաքում, սեր եմ ավելացնում»,- ասում է Հակոբը։ Հակոբն ասում է՝ պատերազմից հետո ինքը հասկացել է՝ կարևոր չէ, թե ով կանի մեր երկրում եղած գործը, կարևոր է, որ ինչ-որ մեկն անի դա։

Factor.am-ն այս անգամ միացել է նրան, շրջել Երևանի կենտրոնով, ֆիքսել մայրաքաղաքի երիտասարդության սիրած փողոցների աղբն ու լսել Հակոբի խոհերը՝ երկիրը «մաքուր սիրելու» մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։