Որևէ նոր բան չկա. ՆԳՆ-ն՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին

Մերձավանում հնչած կրակոցների և սպանությունների դեպքի վերաբերյալ նոր տեղեկություն չկա: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Հարցին՝ արդյոք կա ձերբակալված, Սարգսյանը պատասխանել է. «Որևէ նոր բան չկա»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: