Հայաստանի ՏԱՑ ցուցանիշը 2019 թվականին 7.8% է, որն ամենաբարձրն է՝ սկսած 2011 թվականից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019-ի տարեկան ՏԱՑ ցուցանիշը:

Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

– Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:

– Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:

Անկեղ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»: