Ստուգվել է հայ խաղաղապահների պատրաստվածությունը

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել են ստուգումներ:

Հրամանատարությունն ստուգել է հայ խաղաղապահների պատրաստվածությունն ու մասնագիտական հմտությունները, մշտական տեղակայման վայրի կահավորվածությունն  ու ծառայության կրման պայմանները։

Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա խնդիրները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։