Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալին

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալին, որի տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնում է meduza.io-ն։

Լենինգրադի մարզի նահանգապետը հայտնել է նաև Վիսոցկի նավահանգստի վրա ուկրաինական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ մարզի տարածքում խոցվել են մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Լենինգրադի մարզում ԱԹՍ-ների հարձակումը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ խոցվել է 389 անօդաչու թռչող սարք։

Միաժամանակ հաղորդվում է, որ հրթիռային հարվածից հետո Բելգորոդը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել է։