Չինաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ը դարձել Է աշխարհում COVID-19-ի գլխավոր աղբյուրը

ԱՄՆ-ը դարձել Է աշխարհում COVID-19 կորոնավիրուսի իսկական եւ ամենախոշոր աղբյուրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «չինական վիրուսի» հերթական հիշատակման:

«ԱՄՆ-ին բաժին Է ընկնում աշխարհի բնակչության 4,2 տոկոսը, բայց (կորոնավիրուսով) վարակվածների թիվը կազմում Է աշխարհում հաստատված բոլոր ախտորոշումների 22,2 տոկոսը: ԱՄՆ-ի յուրաքանչյուր մեկ միլիոն մարդուն բաժին Է ընկնում գրեթե հինգ անգամ ավելի շատ մահ, քան մնացած աշխարհում: Բոլորը տեսնում են, որ այժմ ԱՄՆ-ը դարձել Է վիրուսի իսկական եւ ամենախոշոր աղբյուրը»,-ճեպազրույցում ասել Է Հուա Չունյինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: