Նոյեմբերի 2-4-ը սպասվում են տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«Մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի և 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, նոյեմբերի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»: